«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, թե 2014-ը կանխատեսում են քաղաքական թեժ տարի, ՀՀ ԿԳ նախարար Ամեն Աշոտյանն արձագանքեց, որ Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքը երբեք չի մահացել, ուրիշ բան է, որ ուժգնության աստիճանը տարբեր է եղել և դերակատարներն էլ տարբեր են եղել, բայց քաղաքական-հասարակական, մշակութային և կրթական կյանքը և ոչ մի կյանք Հայաստանում երբեք չի ընդհատվել:
Հարցին՝ նախորդ տարի քաղաքական իմաստով ճահճային է՞ր տարին, նկատեց. «Եթե ճահիճ լիներ, այս չորս ուժերը վստահաբար հրապարակ դուրս չէին գա, ճահիճում կմնային»:
Իսկ խորհրդարանական չորս ուժերի հանրահավաքի հետ կապված էլ նշեց. «Իրենց խնդիրն է, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր սեփական քաղաքական օրակարգը»:









































