United Airlines ավիաընկերության ինքնաթիռով թռչող 43-ամյա Միշել Վանբուսքիրքը թռիչքից մեկ ժամ անց սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել. ինքնաթիռում նա հարբել է, սկսել է բղավել աթոռի մեջ ներկառուցված մոնիտորի վրա, ինչից հետո բորտուղեկցորդուհիները նրան ինքնաթիռի հետևի հատվածն են ուղեկցել։ Սակայն հանգստանալու փոխարեն, նա ծեծել է անձնակազմի անդամներին։
Կատարվածի պատճառով օդաչուն որոշում է կայացրել հետ շրջել ինքնաթիռը և արտակարգ վայրէջք կատարել Հիթրոու օդանավակայանում։ Օրինախախտին հանել են ինքնաթիռից և ձերբակալել են։ Վանբուսքիրքին մեղադրում են հասարակական կարգը խախտելու և ինքնաթիռի անձնակազմի վրա հարձակվելու մեջ։








































