Friday, 03 07 2026
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»

Հոկտեմբերի 27-ը աշխարհաքաղաքական հարց է, գլուխը շատ հեռու է հորած. Հարազատները վստահ են՝ «բացահայտումը չի հանգստացնի»

Վաղը հոկտեմբերի 27-ն է։ Ահաբեկչությունից անցել է արդեն 19 տարի։ Մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի ոճրագործությունների բացահայտման հնարավորության մասին Հայաստանում սկսեցին խոսել թավշյա հեղափոխության հենց առաջին օրերից։Հասկանալի տրամաբանությամբ այդ խոսակցությունները կապվում էին երկրում կատարված արմատական փոփոխության հետ։ Ի վերջո, իշխանությունը թողել են նրանք, ովքեր, մեղմ ասած, երբևէ իրական շահագրգռվածություն չեն ցուցաբերել Հայաստանի պետականությանը այդպիսի ծանր հարված հասցրած ոճրագործությունների բացահայտման գործում։Նախկին իշխանությունները, տարիներ շարունակ հետևողականորեն փորձել են «ջրել» Հոկտեմբերի 27-ի հիմնական, արժանահավատ վարկածը՝ շրջանառու դարձնելով մանիպուլյատիվ անհեթեթ վարկածներ, որոնք դրանց հեղինակները փորձել են նույնքան ծանրակշիռ դարձնել՝ ինչպիսին չհերքված, բազմաթիվ հանգամանքներով հաստատված հիմնական վարկածն է։ Դրանից ոչինչ չի փոխվել։ Այսօր էլ Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունների բացահայտումը կենսական է Հայաստանի համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցեին Ռիմա Դեմիրճյանը՝ Կարեն Դեմիրճյանի այրի այրին, Անահիտ Բախշյանը՝ Յուրի Բախշյանի այրին և Արմենուհի Արմենակյանը՝ Արմենակ Արմենակյանի այրին:

«Մի նոր ալիք է բարձրացել, անընդհատ գալիս են. խոսում, հիշում. կարծես երեկ է այդ ամենը կատարվել, հիշատակը վառ է մնացել»,- ասաց Ռիմա Դեմիրճյանը:

Անահիտ Բախշյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ը երբեք միայն ընտանեկան հիշատակի արարողություն չի եղել, միշտ տարբեր խմբեր են միացել և այցելել պանթեոն: Այդ օրը հիշատակի օր է բոլորի համար: «Ես վաղուց չեմ մասնակցում ԱԺ-ի կազմակերպած միջոցառումներին, կեղծ բան կա մեջը: Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու հուշարձանը, որ պետք է հասանելի և բաց տարածքում կանգնեցվեր, դրվեց փակ տեղում, հիմա նույնպես ԱԺ հարակից այդ տարածքը փակ է»,- նշեց Ա. Բախշյանը:

«Դժնդակ օրվանից անցել է արդեն 19 տարի, կարծես թե մեկ ակնթարթում անցան երկար ու ձիգ տարիները, զինակից ընկերներն, անշուշտ, այցելում եմ Ա. Արմենակյանին շիրիմին: Մեզ շատ է հուզում, որ նա ռազմի դաշտից վերադարձավ հաղթանակով, բայց ընկավ հայ ստահակի ձեռքով:

Հոկտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության մեջ սև էջով գրվեց, և մինչ այսօր էլ չենք ընկալում, թե ինչպես հնարավոր եղավ կատարել այդպիսի ոճրագործություն, գլխատել ԱԺ-ն. Ինչպես մեր ընտանիքները, այնպես էլ հայ ժողովուրդը որբացավ,- նշեց Արմենուհի Արմենակյանը:

Ա. Բախշյանի խոսքով՝ դատավարությունը խեղաթյուրեց ամեն ինչ. «Ես մասնակցել եմ բոլոր դատական նիստերին և տեսել, թե ինչպես է ընթացքը ծռվում»:

Ռ. Դեմիրճյանը հավելեց, որ երբ դատավարությունը սկսվեց, առաջին իսկ նիստից հետո զգացել է՝ ինչ է կատարվում, հասկացել, որ չի բացահայտվելու:

Հոկտեմբերի 27- ի զոհերի այրիները հավատացած են, որ Հոկտեմբերի 27-ը աշխարհաքաղաքական հարց է. գլուխը շատ հեռու է հորած:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում