Հուլիսի 1-ին Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականից հետո Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի պարտավորությունները ստանձնել է Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:
Ինչպես տեղեկացրել էինք, առաջնորդի ընտրությունների համար Թեմական խորհուրդն արդեն ընտրել է երեք թեկնածուների՝ Բելգիայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ հայր Զատիկ վարդապետ Ավետիքյանին, Հայաստանյայց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին, Նիսի հոգևոր հովիվ հայր Գրիգոր Խաչատրյանին: Ընտրությունների օրը նշանակվել է փետրվարի 15-ին՝ թեմում առկա ֆինանսական խնդիրների պատճառով, քանի որ թեմական պատգամավորական ժողով և ընտրություններ կազմակերպելու համար գումարներ են անհրաժեշտ:
Սակայն հունվարի 15-ին Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը անակնկալ հանել է իր թեկնածությունը: Ըստ այդմ՝ ընտրությունները հետաձգվում են: Այս պահին դեռ հայտնի չէ, թե երբ դրանք կկայանան:









































