Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, մեկնաբանելով ԱԱԾ-ի բարեփոխումների մասին Բարաք Օբամայի ելույթը, հայտարարել է, որ նրան ավելի շատ անհանգստացնում է, որ ԱՄՆ նախագահը չի խոսել լրտեսության մասին գաղտնի օրենքի սահմանափակումների մասին:
Նա ավելացրել է, որ «ինչքան դժվար պետք է լինի երկրի ղեկավարի համար 40 րոպե ելույթ ունենալ և ոչինչ չասել»: Դրանից բացի, Ասանժը նշել է, որ «Օբաման երբեք այդպիսի ելույթ չէր ունենա, եթե չլինեին այնպիսի մարդիկ, ինչպիսին է Էդվարդ Սնոուդենը»,- փոխացում է Интерфакс-ը:
Ասանժն ավելացրել է, որ հաջորդ շաբաթ, ի պատասխան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի, հանդես կգա ինքը՝ Ռուսաստանում գտնվող՝ ամերիկյան հատուկ ծառայության նախկին աշխատակիցը:
«Կարծում եմ՝ Սնոուդենը պետք է որ այսօր երջանիկ լինի, քանի որ նախագահը 45 րոպե խոսել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մասին»,- ավելացրել է Wikileaks-ի հիմնադիրը:







































