Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը երկրի վարչապետ է նշանակել Չեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բոգուսլավ Սոբոտկային: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այդ պաշտոնում նշանակվելու մասին փաստաթուղթը հանդիսավոր արարողության ժամանակ Սոբոտկային հանձնել է երկրի նախագահը:
«Ցանկանում եմ, որ դուք կարողանաք պրոֆեսիոնալ թիմ կազմավորել, որն էլ կդառնա Չեխիայի Հանրապետության ուժեղ և հաջողակ կառավարությունը»,- հայտարարել է Զեմանը:
Սոբոտկան կփոխարինի ժամանակավոր վարչապետ Իրժի Ռուսնոկին:









































