Բրիտանական հեռուստաաստղ Բիլի Ֆեյերսը հրապարակել է իր չորսամյա դստեր՝ Նելիի լուսանկարը լոգարանում և արժանացել է բաժանորդների զայրույթին։ Նկարը հասանելի է մոր Instagram-ում։
Լուսանկարում մերկ երեխան է, որը պառկած է ջրի մեջ՝ գլխին սրբիչ։ Նելիի մերկությունը մասամբ ծածկում է փրփուրը։
«Ես և իմ փոքրիկ լեդին այսօր հյուրանոցում ենք հանգստանում։ Սա դպրոցում առաջին զարմանահրաշ կիսամյակն էր։ Ժամանակն է, որ իմ փոքրիկը հանգստանա»,– գրել է Ֆեյերսը։
Աստղի բաժանորդները շատ կտրուկ են արձագանքել լուսանկարին։ Նրանք գրել են, որ չորս տարեկան աղջկա մերկ նկարները հրապարակելը շատ վտանգավոր է։
Վերջ ի վերջո Ֆեյերսը ստիպված է եղել փակել նկարի մեկնաբանությունները։










































