Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հանրությանը ներկայացրեց «Ծառուկյան» խմբակցության անցած գործունեությունը. «Քանի որ նախապատրաստվում ենք դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին, և ԱԺ հայտարարությունների այս ժամն էլ վերջիններից մեկն է»:
Նրա խոսքով՝ իրենց բոլոր աշխատանքները եղել են կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անմիջական ղեկավարությամբ և հորդորով. «Եվ եթե շատ օրենսդրական նախաձեռնություններում մեր անուն-ազգանուններն են գրված, չի նշանակում, որ Գագիկ Ծառուկյանը խորամուխ չի եղել և մանրակրկիտ չի տիրապետել կատարվածին»:
Նա նշեց, որ Ծառուկյանը վերջին 2-2.5 տարիների ընթացքում շուրջ 3 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացրել՝ այն ոլորտներում, որը լոկոմոտիվ կարող է լինել տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար. «Եվ անկախ նրանից՝ ինքը կլինի իշխանություն, թե ընդդիմություն, շարունակելու է ներդրումներ իրականացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































