Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ 2014թ. երկրի և ԱՄՆ զինված ուժերի համատեղ զորավարժանքները կանցկացվեն նախկինում հաստատված ժամանակացույցով՝ չնայած Հյուսիսային Կորեայի հայտարարությանը՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախօրեին հայրենիքի խաղաղ միավորման հարցով հյուսիսկորեական կոմիտեն պահանջել է, որպեսզի Հարավային Կորեան և ԱՄՆ-ը չեղյալ հայտարարեն համատեղ զորավարժանքները, որոնք պետք է սկսվեն փետրվարի վերջին և տևեն մինչև ապրիլ: Հայտարարության մեջ կոմիտեն լայնածավալ զորավարժանքները համեմատել է «լայնամասշտաբ միջուկային պատերազմ հայտարարելու» հետ և կոչ է արել չեղյալ հայտարարել դրանք՝ ընդգծելով, որ ամեն տարի իրականացվող զորավարժանքները խոչընդոտում են միջկորեական կապերի ամրապնդմանը:
«Key Resolve և Foal Eagle զորավարժանքները կանցկացվեն ժամանակացույցի համաձայն: Հարավային Կորեան ժողովրդավարական երկիր է, այդ պատճառով մենք չենք զբաղվում նախազգուշացնող հարվածներ հասցնելով»,- հայտարարել է հարավկորեական ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:







































