Երեկ Կազանում կայացել են ՌԴ նախագահի մրցանակի ձիարշավի մրցումներ, որտեղ հաղթել է Տաջիկստանից բերած «Թագավոր» անունով ձին: «Ազգային հարստություն» մրցանակին արժանացել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերին պատկանող ձին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru կայքը:
Նախագահի մրցանակի հիմնադրամը կազմում էր 10 միլիոն ռուբլի (մոտ 130 միլիոն դրամ): Մրցանակը հաղթողներին հանձնել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը: Ուշագրավ է, որ մրցաշարին ներկա են եղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Սերժ Սարգսյանը: Ադրբեջանի ղեկավարն այս մրցույթին ներկա չի եղել:







































