Հանրապետության մի շարք մարզերում երեկ կայացան ՏԻՄ ընտրություններ, որից հետո կարելի է արձանագրել շատ կարևոր մի իրողություն՝ Հայաստանում վերականգնվում է օրինական ընտրությունների կարգը։
Փաստացի, Երևանի ավագանու ընտրություններից հետո սա երկրորդ քննությունն էր իշխանությունների համար։ 43 տոկոս մասնակցությունը խոսում է էյֆորիայի պակասի՞, թե՞ ավելի հասունացած հասարակության մասին «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան Նորայր Նորիկյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ վաղ է խոսել հասարակության էյֆորիայից դուրս գալու մասին, ինչը օրինաչափ ու բնական եմ համարում, քանի որ հասարակության տրամադրություններն այս պահին այլ ուղղությամբ են սևեռված՝ խոսքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է»։
«Ինչ վերաբերվում է ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության թվին, ապա դա էլ եմ բնական համարում, որովհետև պրակտիկան ցույց է տալիս, որ տարիների ընթացքում ՏԻՄ ընտրություններում ընտրողների պիկ չենք ունեցել երբեք»,- հավելեց բանախոսը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։










































