Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցն է:
Հանրապետականների կողմից կիսով չափ դատարկ ԱԺ դահլիճից առավել ցցուն սիմվոլիկա չէր կարող լինել, երբ քննարկվում է առաջիկա ընտրությունների վերաբերյալ ընտրակարգը: Այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը. «Դրանով նաև նա ֆիքսում է իր բացակայությունը Հայաստանի քաղաքական դաշտից»:
Անդրադառնալով Արմեն Աշոտյանի ելույթին՝ պատգամավորն ասաց. «Դուք ճիշտ եք, կոնսենսուս լինում է հակադիր կողմերի միջև. բայց եթե հակադիր կողմ չկա էս դահլիճում, ինչպե՞ս կարող է կոնսենսուս լինել»:
Նրա խոսքով՝ Աշոտյանի ելույթը կարծես ինչ-որ մեկի հուղարկավորության ժամանակ քահանայի մահախոսական լիներ. «Միայն դուք էիք եկել հիմնական բոյկոտողներից և ձեր տեսակետն էիք արտահայտում»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































