«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ-ում որևէ մեկը «չգիտի», թե որտեղ է գտնվում Հովիկ Աբրահամյանը: Հրահանգված է չասել: Ավելին` ԱԺ «պատասխանատուները» պնդում են, թե Հովիկն ու Սերժը միասին են, երբ գիտեն, որ Աբրահամյանը Սեուլում չէ:
Որոշ տեղեկություններով` Գերմանիայի Վիզբադեն առողջարանային քաղաքում բուժզննում անցնող Աբրահամյանը ոչ միայն խոցված է Պուտինին դիմավորողների մեջ չլինելու նախագահական որոշումից, այլև ավանդաբար` արձակուրդների ժամանակ Սերժ Սարգսյանին ուղեկցելու պատվավոր տիտղոսը կորցնելուց: Ու որպեսզի յուրայինների մոտ չկորցնի իր հեղինակությունը, օրը մի քանի անգամ հնչեցնում են, թե նա Հայաստանից մեկնել է Ս. Սարգսյանի հետ ու կվերադառնա նրա հետ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































