Ադրբեջանի նախագահական կայքի հաղորդմամբ, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) հետ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը (Լեհաստան) և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հավելենք, որ նույն օրն Ալիևը վերադարձել է Բաքու։








































