Բարսելոնյան Lucirmás դիզայն-ստուդիան մշակել է Pure Bottle շիշը, որը երեք մասից է բաղկացած՝ բաժակից, գդալից և մոմակալից, և շատ հեշտ է քանդվում: Խմելու բաժակը պատրաստված է շշի ներքին մասից, շշի միջին մասն իրենից մոմակալ է ներկայացնում, շշի բերանից գդալ է պատրաստվում, որով շատ հարմար է շիլա, ապուր և աղցան ուտել:
Pure Bottle-ը պատրաստված է վերամշակված հումքից, իսկ դրա առանձին մասերը հատուկ մշակման են ենթարկվել, հեռացվել են սուր եզրերն ու ապակու կտորները: Այս յուրահատուկ շիշը մեկ անգամ ևս ապացուցում է, որ վերամշակված ապրանքները կարող են պարզ, ֆունկցիոնալ և միաժամանակ ոճային լինել:










































