Դերասան Փիթեր Ֆալկը, ով հայտնի է դետեկտիվ համանուն սերիալում լեյտենանտ Կոլոմբոյի դերակատարմամբ, մահացել է ուրբաթ օրը: Այս մասին հաղորդում է CBS ռադիոկայանը: Դերասանի մահվան մասին տեղեկությունները հաստատել են նաև նրա մերձավորները: 83-ամյա դերասանի մահվան պատճառների մասին չի նշվում:
Դետեկտիվ Կոլոմբոն դարձել է Ֆալկի ամենահայտնի դերերից մեկը: Նա նաև խաղացել է «Բեռլինի երկինքը», «Այդքան մոտ, այդքան հեռու», «Կորուսյալ աշխարհ» և «Առաքյալ» ֆիլմերում: Քչերին է հայտնի, բայց նա երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, ստացել է «Ոսկե գլոբուս» և Emmy 5 մրցանակ, որից 4-ը՝ Կոլոմբոյի համար: