Իսրայելական մեծ պատվիրակությունը կմասնակցի միջոցառումներին, որը Լեհաստանը կկազմակերպի Օսվենցիմում նախկին նացիստական «Աուշվից-Բիրկենաու» համակենտրոնացման ճամբարում՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Լեհաստանի լրատվական գործակալությանը:
Հունվարի 27-ին Լեհաստան կայցելի Կնեսեստի մեծ պատվիրակություն: Հաղորդվում է, որ ավելի քան 340 հոգանոց պատվիրակությունը կժամանի Կրակովի «Բալիցե» միջազգային օդանավակայան, որտեղից կուղևորվի Աուշվից թանգարան: Այնուհետև Բիրկենաուում կանցկացվի պաշտոնական միջոցառում՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան:
Հիշատակի արարողություններին կմասնակցեն խորհրդարանականներ Լեհաստանից, Չեխիայից, Հունաստանից և Գերմանիայից:
2005-ի նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով հունվարի 27-ը սահմանել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր: Փաստաթղթի ընդունման նախաձեռնողները եղել են Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, իսկ համահեղինակների դերով հանդես է եկել ավելի քան 90 պետություն:
Հիշատակ օրվա ամսաթիվն ընտրվել է ոչ պատահական: 1945 թվականի հունվարի 27-ին խորհրդային բանակն ազատագրել է խոշորագույն նացիստական մահվան ճամբարը:








































