Saturday, 25 07 2026
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Քոչարյանը վերջնականապես կորցրեց հանգիստը. նոր ջղաձիգ հարցազրույց

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիններից մեկն է արձագանքել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Նա կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է քաղաքական մենաշնորհի հաստատման հանգեցնել։ Պաշտոնաթող նախագահը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությանը։

«Մարտավարական առումով այդ պահվածքը հասկանալի է. հաջողության հասնել հիմա, երբ վայելում ես ժողովրդի սերը։ Ռազմավարական առումով խնդիրներ եմ տեսնում, այսինքն՝ որպես քաղաքական գործիչ՝ շահում ես, բայց որպես պետական գործիչ՝ պետք է մտածել՝ արժե՞ր արդյոք դա այսօր անել»,- ասել է Քոչարյանը։ Նա կասկածով է խոսել այն մասին, որ էյֆորիայի պայմաններում հնարավոր կլինի իսկապես արժանի խորհրդարան ընտրել։ «Չեմ կարծում, թե պետության շահերի առումով ճիշտ է քաղաքական նոր մենաշնորհ ձևավորելը»,- ավելացրել է Քոչարյանը։ Նախկին նախագահի կարծիքով՝ դա կլինի «միակողմանի խորհրդարան, նոր քաղաքական մենաշնորհ»։

Նախ անդրադառնանք նման արագ արձագանքի մոտիվներին՝ մանավանդ, որ դեռևս ակտիվ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը։ Բանն այն է, որ հին համակարգի ռեստավրացիայի գրեթե բոլոր կողմնակիցներն ըստ էության համակերպվել են քաղաքական նոր իրավիճակի հետ, ինչը լավագույնս դրսևորվում է խորհրդարանական խմբակցությունների վարքագծում։ Այս հարթության վրա Ռոբերտ Քոչարյանն ըստ էության մնացել է մենակ, սակայն հետևողականորեն պայքարում է նոր ստատուս քվոյի դեմ, որովհետև արտահերթ ընտրությունների անցկացումով պայմանավորված նոր քաղաքական իրավիճակը կենսականորեն հարվածում է Ռոբերտ Քոչարայանի շահերին։ Նախ՝ վերջնականապես փակվում է իշխանություն վերադառնալու պաշտոնաթող նախագահի ճանապարհը։ Տեսականորեն Քոչարյանը ռևանշի կարող էր հասնել միայն գործող խորհրդարանի միջոցով։ Սակայն երկրորդ նախագահի հաշվարկներն ըստ ամենայնի կառուցված էին հաջորդ տարվա մայիս-հունիս ամիսների վրա, երբ նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այլևս չէր վայելի հասարակության վստահությունը, ինչը Քոչարյանին թույլ կտար խորհրդարանի միջոցով կազմակերպել «խռովություն», այլ խոսքով՝ ընտրվել երկրի վարչապետ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, սակայն նույնիսկ տեսականորեն Քոչարյանը չի կարող երազել վարչապետ դառնալու մասին. խորհրդարանական որևէ ուժ չի պատրաստվում քաղաքական կամիկաձեի դեր ստանձնել՝ Քոչարյանի քաղաքական հավակնությունները բավարարելու նպատակով։

Մյուս կողմից՝ Քոչարյանը հասկանում է, որ հեղափոխության վերջնական հաղթանակը իրեն առհասարակ զրկում է մանևրելու հնարավորությունից, ու ավելի քան իրական է դառնում նրա կալանավորման հեռանկարը։ Ընդ որում, Քոչարյանն այլևս զրկվում է մի քանի հանգամանքներ շահարկելու հնարավորությունից։ Եթե ամռանը նա ասում էր, որ իրեն զրկում են ազատությունից իր՝ քաղաքականություն վերադառնալու ցանկությունը կանխելու համար, ապա հիմա նա հնարավորություն ունի, սակայն հասկանալի պատճառներով չի մասնակցում արտահերթ ընտրություններին՝ ինքն իրեն դուրս դնելով քաղաքականությունից։ Սա ինքնին նշանակում է, որ Մարտի 1-ի գործը դուրս է դրվում քաղաքական համատեքստից՝ մնալով բացառապես իրավական տիրույթում, որտեղ երկրորդ նախագահը զրկված է բոլոր հաղթաթղթերից։ Հենց սա է Քոչարյանի ջղաձգության հիմնական պատճառը։

Ինքնին հասկանալի է, որ քաղաքական մենաշնորհի մասին Քոչարյանի պնդումներն առնչություն չունեն իրականության հետ։ Քաղաքական կամ իշխանության մենաշնորհի մասին տեղին կլինի ահազանգել, եթե երկրում չգործեն ընտրական ինստիտուտները, ինչի հետևանքով չեղարկվի իշխանության փոխարինելիության սկզբունքը։ Նման մտավախություն Հայաստանում այս պահին գոյություն չունի, ու Քոչարյանն ըստ էության բողոքում է Փաշինյանի բարձր վարկանիշի դեմ, ինչն այնքան էլ ռացիոնալ վարքագիծ չէ։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Քոչարյանին ամբիոն է տվել ռուսական պետական գործակալությունը, ինչը հուշում է, որ Ռուսաստանի վերնախավը տագնապով է հետևում Հայաստանում կատարվող իրադարձություններին՝ նոր իրավիճակում վտանգված տեսնելով իր շահերը։ Սակայն սա առանձին վերլուծության թեմա է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում