Իրանը մտադիր չէ հարձակվել որևէ պետության վրա, սակայն պատրաստ է մինչև վերջ պաշտպանվել ցանկացած հարձակման դեպքում: Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով իրանական Tasnimnews կայքը, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նախագահ Հասան Ռուհանին Խուզիստան մարզում:
Նախագահի խոսքերով՝ Իրանը թույլ չի տա ոչ մի երկրի զավթել իր տարածքի անգամ մեկ միլիմետրը: Իր ելույթում Ռուհանին մեկ անգամ ևս նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրն ունի խաղաղ ուղղվածություն:
«Մենք երբեք չենք ձգտել ստեղծել զանգվածային ոչնչացման զենք: Իրանը կատարում է իր պարտականությունները, որոնք երկիրը ստանձնել է զանգվածային ոչնչացման զենքի արգելման միջազգային կոնվենցիայի շրջանակներում, և խաղաղ ատոմի իրավունք ունի»,- ասել է Ռուհանին՝ ընդգծելով, որ իր երկիրը երբեք չի հրաժարվի այդ իրավունքից:







































