Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրը քննարկվել և ընդունվել է խորհրդարանական Դիկ Մարտինիի «Մեկ տարվա ընթացքում ասամբլեայի անցկացրած մոնիթորինգի մեխանիզմի գնահատականը» խորագրով հաշվետվությունը։
Դրանում ներկայացված է ԵԽ-ի անդամ որոշ երկրների միջոցառումների պլանը։ ԵԽԽՎ 14 անդամ երկրներին առաջարկվել է կազմակերպության առջև իրենց ստանձնած պարտականությունների իրագործման պլանը։
Այդ երկրներն են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա-Հերցեգովինան, Վրաստանը, Մոլդովան, Չեռնոգորիան, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան, ինչպես նաև Բուլղարիան, Մոնակոն, Մակեդոնիան, Թուրքիան։







































