«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին հուսով է, որ թիմը կնվաճի Չեմպիոնների Լիգայի գավաթը:
«Պետք է փոքր-ինչ հաջողակ լինել՝ Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճելու համար: Դա յուրահատուկ տիտղոս է, որը երազում են բոլորը:
Չեմպիոնների Լիգայում հաղթելը շատ բարդ առաջադրանք է: Տարեցտարի նման հաջողության հասնելն ավելի դժվար է դառնում, քանի որ մրցաշարին մասնակցող ակումբների մակարդակը բարձրանում է:
Անգլիա տեղափոխվելուց անմիջապես հետո հասկացա, որ միմիայն ինձնից է կախված, թե ինչպիսին կլինի իմ մարզական կարիերան»,- հայտարարել է Վան Պերսին:







































