Քիչ առաջ Լյուքս Ստեփանյանի հարազատները հանդիպեցին դատավորին, ներկայացրին հարցերը, թե ինչու են ամեն անգամ միտումնավոր հետաձգում դատը, և ինչքան պետք է գնալ-գալ, սակայն այդ հարցերին որևէ պատասխան չտրվեց: Տեղի ունեցավ վիճաբանություն: Իշխան Ստեփանյանը, դուրս գալով դատավորի սենյակից, փորձեց իրեն երկրորդ հարկից ցած նետել: Ոստիկանները կանխեցին, սակայն նրա ինքնազգացողությունը վատացավ: Նա լալիս էր, գոռում, հայհոյում. ինչո՞ւ են Դավիթ Խաչատրյանին կոստյումով բերել դատարան, ո՞վ է նրան դա տվել:
Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, դիմեց դատավորին՝ ասելով, որ երկարաձգելով գործընթացը, միևնույն է, իրենց ցավը չի մեղմվում, իրենց ցավը ավելացնում են, «ամբողջ Գետաշենով հեղափոխություն ենք անելու»:
Հիմա Իշխան Ստեփանյանը շարունակում է գոռալ և պահանջել արադարություն: Մասնավորապես նշելով, որ իրեն խոստացել են ՀՀ ոտիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գործը արագ բացահայտել, սա՞ է նրանց խոստումը:
Այս պահին լարված իրավիճակը դատարանում շարունակվում է:









































