Նիկոլ Փաշինյան Գագիկ Ծառուկյան հուշագրի ստորագրումից հետո «Առաջին լրատվական»-ը իրականացրել է հարցում հասկանալու համար ինչպես են քաղաքացիները վերաբերվում այդ հուշագրին և ինչ ակնկալիքներ ունեն։
Պարզվում է, որ հուշագրի կնքմանը մեծամասնությունը կողմ է, սակայն կան նաև քաղաքացիներ, ովքեր կարծում են որ այդ հուշագրի կնքումը Ծառուկյանի կողմից կապիտալը պահպանելու փորձ է և կասկածով են մոտենում այն մտքին, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ այդ կուսակցությունը իր թեկնածույով է մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։








































