Հունվարի 17-ին Դուբայում տեղի կունենա Օդապարիկների միջազգային փառատոնը: Երկինքը կզարդարվի տարատեսակ և տարբեր գույնի օդապարիկներով: Փառատոնին կմասնակցեն տարբեր երկրների ներկայացուցիչներ:
«Լավագույն վարպետները մրցանակներ կստանան»,- գրում է Travel-ը: Փառատոնը կուղեկցվի երաժշտությամբ, իսկ դրա փոքրիկ այցելուների համար հատուկ խաղային գոտի կստեղծվի: Փառատոնի ժամանակ հնարավոր կլինի ձեռք բերել այն օդապարիկը, որն ամենից շատ է դուր եկել:
Փառատոն մուտքը մեկ մարդու համար արժե 30 դիրհամ (6 դոլար), իսկ զույգի համար` 50 դիրհամ:









































