«Փյունիկ»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ և միացել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ռոստով»-ին, որն այնտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնելու ռուսական ակումբում:







































