Լեդի Գագան ARTPOP ալբոմը կթողարկի չինական շուկայում: Այս մասին երգչուհին գրել է Twitter-ի իր էջում՝ նշելով, որ երկրի տարածքում ձայնասկավառակի վաճառքը թույլատրել է տեղի կառավարությունը:
Նա նաև հույս է հայտնել, որ կկարողանա մոտ ապագայում համերգներով հանդես գալ Չինաստանում:
Երկրում Լեդի Գագայի The Edge of Glory, Marry the Night, Bllody Mary, Hair երգերի տարածումն արգելվել էր 2011-ից: Դրանք բնորոշվել էին որպես «վուլգար» ու «երկրի մշակույթի համար վտանգավոր»:Արգելքի տակ էին հայտնվել նաև Բեյոնսեի, Backstreet Boys-ի ու Take That-ի մի քանի երգեր:









































