Wednesday, 22 07 2026
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Չի կարող տրոհվել չեղածը. ՀՀԿ-ն փակել է տեսադաշտը

Գևորգ Կոստանյանի հայտարարությունից և շարունակվող շղթայական ռեակցիայից հետո հնչում են գնահատականներ ՀՀԿ տրոհման կամ պառակտման մասին: Եվ ավելին, ՀՀԿ խոսնակն անգամ հայտարարում է, որ այժմ ինքը չի հասկանում՝ ով է ՀՀԿ-ական, ով՝ ոչ:

Իրականում, սակայն, ՀՀԿ տրոհման մասին խոսք լինել չի կարող, որովհետև տրոհվում է եղածը: Իսկ ՀՀԿ-ն չկա: Կա միայն անվանում, որը իրականում իր ներքո չի ենթադրում միասնական մեկ սուբյեկտ: Եվ այդ իրողությունն առկա է ապրիլի 23-ից սկսած, երբ հրաժարական ներկայացրեց Սերժ Սարգսյանը: Դրանից հետո ՀՀԿ չկա, կան տարբեր խմբեր, որոնք ունեն տարբեր շահեր, և ըստ այդ շահերի՝ նրանք կայացնում են որոշումներ և կատարում գործողություններ: Սա կարևոր է հասկանալ ու պատկերացնել հանրային ռազմավարության տրամաբանության համար, որը ներկայումս կառուցվում է բավական վտանգավոր ելակետերի՝ վախի, որոշակի խուճապի, անընդհատ լարվածության և տագնապի վրա, թե «աչքը թարթելու» դեպքում ՀՀԿ-ն կվերցնի իշխանությունը:

Հասկանալի է, որ հասարակությունն անցնող առնվազն քառորդ դարի ընթացքում տեսնելով ամեն ինչ՝ սպասում է նաև ամեն ինչ այն համակարգից, որը յուրացրել էր հանրային և պետական ռեսուրսները: Բայց չէ՞ որ այդ համակարգին հաղթել է հենց հասարակությունն ինքը, հետևաբար տարօրինակ է, որ հաղթողը վախենում է նրանից, ում արդեն հաղթել է: Իսկ այդ զգացումը ամենևին նպաստավոր չէ նոր իրականություն ձևավորելու համար, որովհետև վախի, տագնապի վրա հնարավոր չէ նոր իրականություն ձևավորել, թեկուզ այն պարզ պատճառով, որ վախն ու տագնապը հին իրականությունից մնացած զգացումներ են:

Օրինակ՝ երբ այսօր հասարակական շրջանակներում հայտարարություններ են հնչում այն մասին, որ պետք է նախկին իշխանության ներկայացուցիչների բռնել, փակել, նախկին համակարգն արմատախիլ անել և այլն, այստեղ թերևս կարևոր է անել մի էական արձանագրում՝ նախկինն արմատախիլ անելու համար նախևառաջ պետք է հանրության մեջ, հանրային գիտակցության ու հոգեբանության մեջ արմատախիլ անել նույն այդ նախկինի հանդեպ վախը, տագնապը, որոնք ըստ էության խոսում են թուլության խորքային, ենթագիտակցական զգացումի մասին: Ի վերջո, նախկին համակարգը հանրության նկատմամբ իր իշխանությունը հաստատել էր և տարածել հենց այդ վախի և անհուսության, անվստահության զգացումները տարբեր նուրբ տեխնոլոգիաներով խորացնելու միջոցով: Անհուսությունն ու անվստահությունը խորացնելով են տարածել ու խորացրել իրենց իշխանությունը հասարակության վրա:

Անհերքելի է, որ պետք է հնարավորինս արագ ապամոնտաժվի նախկին համակարգը, անհերքելի է, որ հանցագործություն կատարողները պետք է լինեն պատասխանատվության ենթակա, բայց անգամ այդ դեպքում նախկին համակարգը չի հեռանա, քանի դեռ չի հեռացել դրա հանդեպ վախը հանրային ենթագիտակցության խորքում, քանի դեռ չի հեռացել այդ համակարգի հանդեպ տագնապը: Աչքն, իհարկե, տեսածից է վախենում՝ ինչպես ասում է ժողովրդական խոսքը, սակայն ի վերջո միտքն էլ հենց այն բանի համար է, որ փոխվի տեսադաշտը: Անընդհատ վտանգներ տեսնելը, անընդհատ ինչ-որ դավադրություններ «տեսնելը» որևէ կապ չունի տեսադաշտի հետ և խորքային առումով նույնիսկ փակում է տեսադաշտը՝ ավելի հեռուն նայելու և, ըստ այդմ, ապագան կառուցելու օրակարգը:

Դա կարևոր խնդիր է, որ պետք է լուծել, և հասարակությունը, ազատվելով իշխող համակարգից, նոր համակարգ կառուցելու համար պետք է ազատվի նաև հին համակարգի հանդեպ իռացիոնալ վախերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում