Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

Ամպրոպ խաղաղ երկնքում. ինչ կատարվեց ՀՀԿ-ում

ՀՀԿ խմբակցության անդամ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունը, որով նա աջակցություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին և արտահերթ ընտրությունը դեկտեմբերին անցկացնելու օրակարգին, հնարավոր է թերևս գնահատել իբրև ամպրոպ խաղաղ երկնքում: Իհարկե, երկինքը ներքաղաքական կյանքում խաղաղ չէ վաղուց, հատկապես հոկտեմբերի 2-ից հետո, սակայն այս դեպքում խոսքը, իհարկե, ՀՀԿ երկնքի մասին է, որը, կարծես թե, անդրդվելի էր իր մերժողական դիրքում: Մինչդեռ Գևորգ Կոստանյանի հանգամանքը առանձնահատուկ է՝ ի տարբերություն ՀՀԿ ընդհանուր դիրքորոշման դեմ դուրս եկած այլ ՀՀԿ-ականների կամ խմբակցության ներկայացուցիչների: Կոստանյանը գործարար չէ, միևնույն ժամանակ նախկին իշխանության մեջ ընդգրկված չի եղել լոկ իբրև քվեարկող: Նա եղել է պետական բարձրագույն իշխանության առանցքային ներկայացուցիչ, այստեղից բխող որոշակի տեղեկատվական պաշարով: Եվ այդ հանգամանքը դարձնում է նրա դիրքորոշումը հիմնարար՝ վկայելով տեղի ունեցող խորքային գործընթացների մասին, որ ծավալվում են իշխանական նախկին համակարգում: Այստեղ առկա են հատկանշական շերտեր:

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ուշագրավ մի բան, որի մի կողմում, իհարկե, ԱԺ ներկայիս մեծամասնության դիմադրությունն էր հանրությանը, թավշյա հեղափոխությանը, որը փառահեղորեն տապալվեց հաշված ժամերի կամ նույնիսկ րոպեների ընթացքում, մյուս կողմում, սակայն, ուշագրավ մեկ այլ շերտ էր, բավական նուրբ զարգացումներով: Այդ կողմում ՀՀԿ դիմակայությունն էր իր, այսպես ասած, նախկին կոալիցիոն գործընկերների, իշխող համակարգի նախկին փայատերերի հետ՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և թերևս նաև Ռոբերտ Քոչարյանի: Ընդ որում՝ այստեղ հետաքրքրական է մի հանգամանք:

Քաղաքականություն վերադարձի մասին հայտարարելով, Ռոբերտ Քոչարյանն առ այսօր բաց է թողել ֆորմատի հարցը, թեև հայտարարել է, թե կլինի ընդդիմադիր կոնսոլիդացիա ապահովող բևեռներից մեկը: Բայց Քոչարյանը նաև բավական հստակ ցույց է տվել, որ այդ բևեռում չի տեսնում ՀՀԿ-ին: Գուցե առանձին ՀՀԿ-ականների տեսնում է, բայց չի տեսնում ՀՀԿ-ին: Սա հասկանալի է՝ Քոչարյանի համար ՀՀԿ-ն բեռ է լինելու, ոչ մի բան ավելի: Հետևաբար ինչո՞ւ վերցնել այդ բեռը: Ռոբերտ Քոչարյանի «տեսադաշտում», անկասկած, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն էին, որոնք գործնականում նաև հենց նրա իշխանության շրջանում ձևավորված կամ վերականգնված ուժեր են: ՀՅԴ-ն չէր բացառում պատրաստակամությունը նրա հետ գործակցելու հարցում, իսկ ԲՀԿ-ն բացառում էր, քանի որ կար Երևանի ավագանու խնդիրը, և եթե հայտարարվեր, որ պատրաստ են գործակցել Քոչարյանի հետ, ապա այդ դեպքում ԲՀԿ-ն չէր հավակնի նույնիսկ 3 տոկոսի: Մյուս կողմից, այդ երկու ուժերը Ռոբերտ Քոչարյանի համար դիտարկվում էին, թերևս, այսպես ասած՝ «զուգահեռ տարբերակ», այսինքն` ուղղություններ, որոնք կարող էին ապահովել նրա համար չբարձրաձայնված, չանվանականացված ներկայություն քաղաքական դաշտում:

Երևանի ավագանու ընտրությանը զուգահեռ ԲՀԿ-ն, կամ առնվազն ԲՀԿ որոշակի թև սկսեց բացվել, ինչի գագաթնակետը հոկտեմբերի 2-ն էր: Սակայն բացվելով, ԲՀԿ-ն նաև բացահայտվեց և ստացվեց այնպես, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ուղղակի «հավասարվեցին» ՀՀԿ-ին, ինչը գործնականում անհնար դարձրեց Ռոբերտ Քոչարյանի համար ՀՅԴ և ԲՀԿ միջոցով անուղղակիորեն իր քաղաքական պլաններն առաջ մղելու հնարավորությունը: Հաջորդեց Գագիկ Ծառուկյանի եթերային, մեղմ ասած՝ երդումը, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իր միջոցով չեն վերադառնա իշխանության: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը չի էլ հավակնում դրան, իսկ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հավակնությունը հայտարարված է, բարձրաձայնված, և Գագիկ Ծառուկյանը միայն հոկտեմբերի 2-ից հետո հայտարարեց, թե Քոչարյանը իր միջոցով չի գա իշխանության: Մինչև հոկտեմբերի 2-ը նա հայտարարում էր, որ կտեսնեն, թե ընդհանրապես ինչպես է վերադառնում Քոչարյանը, նոր կխոսեն նրա հետ հնարավոր հարաբերության մասին: Բայց Գագիկ Ծառուկյանի հերքումն արդեն բավականին ուշ էր և Ծառուկյանը լավագույն դեպքում կարող է շահել անձնապես՝ ցույց տալով, որ հոկտեմբերի 2-ի «դավադրությունը» ոչ միայն հեղափոխության, այլ նաև անձնապես իր դեմ էր: Դրանից հետո թե՛ Ծառուկյանը, թե՛ ՀՅԴ-ն փորձեցին քայլեր կատարել հանրությանը, այսպես ասած՝ սիրաշահելու ուղղությամբ, սակայն հենց այդտեղ էլ, ըստ էության, հետաքրքիր գործընթաց ծավալվեց ՀՀԿ շրջանակում, երբ սկսվեց Նիկոլ Փաշինյանին աջակցության ալիք:

Այդպիսով, ՀՀԿ-ն կամ դրա առնվազն որոշակի շրջանակ բավական հմտորեն խաղից դուրս թողեց ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, և հետո սկսեց խաղ վերադառնալու որոշակի գործընթաց: Նիկոլ Փաշինյանն ըստ էության ողջունել է այդ գործընթացը՝ հայտարարելով, որ պետք է քաջալերել արտահերթ խորհրդարանի ընտրության օրակարգը ճանաչող ՀՀԿ-ականներին: Դա միանգամայն ռացիոնալ որոշում է, որովհետև խորքային առումով թավշյա հեղափոխության ավարտուն հաջողությունից կախված է ՀՀԿ-ն, որովհետև դրա անհաջողությունը ամենևին չի լինելու ՀՀԿ հաղթանակը, այլ լինելու է այլ ուժերի հաղթանակը ՀՀԿ առնվազն որոշակի թևերի նկատմամբ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում