Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ մինչև այս ամսվա վերջը գործի նախաքննությունը կավարտվի և կուղարկվի դատարան:
Փաստաբանը հրաժարվել է որևէ գնահատական տալ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարած նախաքննության ընթացքին` չմեկնաբանելով նաև նախարարական ընտանիքի դիրքորոշումը՝ իրենց որդու նկատմամբ հարուցված քրեական գործի և դրա ընթացքի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը, մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Ոստիկանությունը նրա մոտ 98 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ էր հայտնաբերել:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում







































