Ավստրիայի Քլագենֆուրտ քաղաքում բնակվող այգեպանը մեկ տարվա ազատազրկման է դապարատվել: Տղամարդը նաև 20 հազար եվրոյի չափով տուգանք պետք է վճարի՝ մեղուների կանխամտածված սպանության համար: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ 47-ամյա տղամարդն իր այգում ծառերը պատվաստելիս քլորպիրիֆոս պեստիցիդ է կիրառել, ինչի հետևանքով այդ շրջանի մեղվաբույծներին պատկանող մեղուների զգալի մասը ոչնչացել է:
Դատարանի կարծիքով՝ տղամարդը չէր կարող չիմանալ այդ թունաքիմիկատի վնասի մասին: Բացի այդ, նրա այդ քայլը կարող էր վտանգավոր հետևանքներ ունենալ նաև հետագայում թունավոր մեղրն օգտագործած մարդկանց համար:
Այգեպանը մտադիր է բողոքարկել վճիռը:







































