Լոնդոնում մոտ հազար շնատերեր իրենց շների հետ անցել են քաղաքի փողոցներով՝ ընդդեմ Brexit-ի՝ պահանջելով նոր «Հաֆերենդում» («Wooferendum») անցկացնել,– հաղորդում է Reuters-ը։
Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ ԵՄ–ից երկրի դուրս գալու դեպքում իրենց կենդանիները կտուժեն, քանի որ երկրում կբարձրանա կերի և անասնաբույժի ծառայությունների գինը։

Նշվում է, որ շատ շներ ընդդեմ Brexit-ի կարգախոսներով կոստյումներ են հագած եղել։
Մասնակիցներից մեկը «Brexit-ը հաչում է» («Brexit is barking») պաստառով է եղել։
Նաև նշվում է, որ ցուցարարների ճանապարհին հատուկ զուգարաններ են եղել կենդանիների համար դրված՝ այն քաղաքական գործիչների նկարներով, որոնք հանդես են գալիս հօգուտ Brexit-ի։







































