Monday, 06 07 2026
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում

Եթե դեկտեմբերին անցկացվեն ընտրությունները, հավանական է ապագա ԱԺ-ում գերակշռող լինեն ՔՊ-ն ու «Սասնա ծռերը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն է։

Պարոն Պեպանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մտադիր է հրաժարական տալ, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանան։ Ըստ Ձեզ, որքանով է պատեհ այդ մտադրությունը։

-Որպեսզի որևէ մեկը կարողանա ճշտորեն գնահատել այդ քայլի պատեհությունը, անհրաժեշտ պայման է, որպեսզի տիրապետի այն ինֆորմացիոն բազային, ինչին տիրապետում է վարչապետ Փաշինյանը: Հետևաբար, տարատեսակ ենթադրությունների, մտավախությունների կամ ոգևորությունների հիման վրա արվող առաջարկները, խորհուրդները այս պարագայում չեմ կարծում, թե որևէ արժեք կարող են ունենալ Փաշինյանի որոշման մեջ:

Այստեղ կարծում եմ տրամաբանական է այն, որ վարչապետը և իր քաղաքականություն մշակող թիմը կայացնեն ներքին և արտաքին խմորումների մասին իրենց ունեցած ինֆորմացիայից բխող որոշում, դա և դրա հիմնավորումները ներկայացնեն ժողովրդին, և յուրաքանչյուրը իր մեջ որոշի՝ աջակցու՞մ է այդ որոշմանը, թե՞ ոչ:

Երեք խորհրդարանական ուժեր՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն քվեարկեցին աղմկահարույց օրինագծի օգտին, ինչից հետո վարչապետը հեռացրեց ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին կառավարության կազմից։ Ո՞րն էր այդ ուժերի նման վարքի պատճառը, արդյո՞ք այլ ուժ է կանգնած նրանց թիկունքում։

-Ակնհայտ և բնական է, որ այդ ուժերը փորձում են դիմադրել, սակայն այստեղ չպետք է այդ բոլոր ուժերին նույնացնել, քանի որ դիմադրության մղող դրդապատճառները կարող են տարբեր լինել՝ անձնական շահից  մինչև պետական շահ:

Հայաստանում իր ողջ պատմության մեջ  միշտ էլ արտաքին ուժերն իրենց մասնակցությունն են ցուցաբերել ներքաղաքական կյանքում այս կամ այն չափով, և բնական է, որ այսօր նույնպես այդ արտաքին ուժերը վերադիրքավորման պրոցեսների մեջ են. հեղափոխությունը առհասարակ մի երևույթ է,  որը խառնում է բոլոր խաղաքարտերը, անկախ այդ հեղափոխության իրականացնողից, և սկսվում են նոր վերադասավորումներ: Եթե դեկտեմբերին անցկացվեն ընտրություններ, ապա հավանական է ապագա ԱԺ-ում գերակշռող լինեն Քաղաքացիական պայմանագիրը և Սասնա ծռեր կուսակցությունը. երկրորդը ընդծգված հակառուսական տրամադրություն ունի, իսկ առաջինը թեև խոսքով հակառուսական չի հանդիսանում, սակայն պետական ապարատում ընդգրկված ներկայացուցիչների մեծ մասն ունեն արևմտյան աշխարհայացք և դրանից բխող ուղղվածություն:  Այս ամենը հաշվի առնելով, բնական և տրամաբանական է, որ ռուսական կողմը փորձի դաշտը հակակշռելուն ուղղված քայլեր անել:

Որպեսզի ներկա փուլում բալանսավորվեն  համաշխարհային բևեռները ու հեռու մնանք անհարկի ցնցումներից, ցանկալի է, որ վարչապետը ընդգծված արևմտյան կողմնորոշում ունեցող  որոշ պաշտոնյաների փոխարինի ազգային կամ հայաստանակենտրոն մտածողություն ունեցողներով, ինչը փոքր-ինչ կհանդարտեցնի ռուսական անհանգստությունները, որն էլ կնպաստի ներքաղաքական կայունությանը:

Ձեր կարծիքով, ի՞նչ զարգացումներ են հնարավոր երկրում։

-Արդեն նշեցի, որ հեղափոխությունները խառնում են տվյալ երկրի ողջ խաղաքարտերը, հետևաբար զարգացումները կարող են լինել ցանկացած ձևի և բովանդակության՝ կործանումից մինչև թռիչքային վերելք:  Մնում է մենք բոլորով անհրաժեշտ ողջախոհություն դրսևորենք և բացառենք առաջին տարբերակը:

Ի՞նչ պիտի անի իշխանությունը, որ չի անում։ Արդյո՞ք այն գնում է այլ ուղիով, թե կարո՞ղ է կրկնել նախորդ իշխանությունների սխալները։

-Որպեսզի իշխանությունը հաջողի, անհրաժեշտ պայման է, որ խորապես պարզի, թե  ինչո՞ւ 1990 թվականի իշխանությունը ունենալով ժողովրդի լիակատար աջակցություն, տապալվեց: Ինչպես նաև պարզի, թե ինչո՞ւ  մենք ունեինք մարտյան Հայաստանը, ապա ուրվագծի, թե ինչ Հայաստան է անհրաժեշտ ունենալ համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու նպատակով: Դրանից կբխի, թե ինչ քաղաքացի է անհրաժեշտ նման Հայաստան ունենալու համար, և ի վերջո այս հարցերի պատասխաններն ունենալուց հետո իշխանությունը պիտի մշակի այն ռազմավարությունը, որը քայլ առ քայլ այս երկու՝ սկզբնական և վերջնական կետերը կմիացնի միմյանց:  Այս մասով ուզում եմ տեղեկացնել, որ ես դիմել եմ վարչապետ Փաշինյանին՝ առաջարկելով պետական մակարդակով հետազոտել վերը բերված հարցերը, սակայն ցավոք սրտի դեռևս պատասխան չեմ ստացել: Իսկ հետազոտվա՞ծ են արդյոք այդ հարցերը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, թե՞ ոչ, կարծում եմ կյանքը ցույց է տալիս:

Ի՞նչ վտանգներ եք տեսնում պետության եւ ժողովրդի համար ներկա պայմաններում։

-Արդեն ասացի, որ իշխանության գլխավոր խնդիրը պիտի լինի իրապես գնահատել համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներն և ապա դրանց դիմակայելու ունակ պետություն և ազգ ձևավորել: Եթե սա չարվի, եթե պետությունը ձևավորվի ոչ թե այս պահանջից,  այլ ինչ-ինչ մարդկանց ճաշակից ելնելով, եթե չունենանք պահանջվող կամքն ու կազմակերպվածությունն ունեցող ազգ, ապա լուրջ խնդիրների առաջ կկանգնենք հետզհետե խառնակող այս աշխարհում:

Սխալվելու իրավունք չունենք. սա պիտի հասկանանք:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում