ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, այցելել են Oktoberfest։ Զույգին նկատել են հոկտեմբերի 5-ին, Մյունխենում, հայտնում է Daily Mail-ը:
Քաղաքական գործիչները «դիրնդլի» ազգային տարազներով լուսանկարվել են այցելուների հետ։ 72-ամյա Բիլ Քլինթոնը հագել էր ավանդական կաշվե տաբատ և երկար գուլպաներ, Հիլարին կրում էր վառ նարնջագույն բաճկոն և սև տաբատ:
Նշվում է, որ զույգը ողջունել է անցորդներին և պատրաստակամորեն շփվել փառատոնի մյուս այցելուների հետ: Oktoberfest-ը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը:







































