Healthi Hand Washing Survey-ը հետազոտություն է իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ ամերիկացի աշխատակիցների 56%-ը նկատել են, որ իրենց գործընկերները չեն լվանում ձեռքերը զուգարանից հետո։ Ընդ որում 24%-ը դրան ականատես են լինում հաճախ, իսկ 32%-ը՝ ժամանակ առ ժամանակ՝ գրում է kommersant.ru-ն։
Հարցվածների երկու երրորդի խոսքով՝ իրենք միշտ լվանում են ձեռքերը հանրային զուգարանից օգտվելուց հետո։ Ամերիկացիների մոտ 56%-ը համաձայն են վճարել զուգարանի համար, եթե դրա մաքրությունը երաշխավորված լինի, իսկ մոտ 6%-ը պատրաստ են 1 դոլար վճարել դրա համար։

Համաձայն YouGov-ի անցկացրած հարցման՝ զուգարանից հետո ձեռքերն ամենից հաճախ չեն լվանում տղամարդիկ․ նրանց թիվը կազմում է մոտ 32%: Մինչդեռ կանանց միայն 18%-ը չի լվանում ձեռքերը զուգարան գնալուց հետո։









































