Ֆրանսիացի բանասերների խումբը պատերազմ է հայտարարել լայնորեն կիրառվող անգլերենն «ֆեյք նյուզ» տերմինին, հաղորդում է BBC-ն:
Ֆրանսերենի հարստացման հանձնաժողովը (Celf) ֆրանսիացիներին խնդրել է գործածել «կեղծ տեղեկատվություն» ( information fallacieuse) արտահայտությունը՝ անգլերեն «ֆեյք նյուզ»-ի փոխարեն, որը հանրաճանաչ է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհիվ:
Իսկ եթե ֆրանսիական տարբերակը որևէ մեկին շատ երկար կամ բարդ կթվա, հանձնաժողովն առաջարկում է գործածել infox արտահայտությունը՝ բաղկացած «տեղեկատվություն» և «ինտոկսիկացիա» բառերից:
«Անգլալեզու «ֆեյք նյուզ» արտահայտությունը, ինչը նշանակում է հասարակության ապատեղեկատվությանը նպաստող մի շարք գործողություններ, արագ է տարածվել ֆրանսերենում: Սա լեզվական հոմանիշներն օգտագործելու առիթ է՝ ֆրանսերեն նույնանունները գտնելու համար»,-հայտարարել է հանձնաժողովը:
Celf-ն իր խնդրանքը հրապարակել է կառավարական պարբերականում՝ այլընտրանքներ առաջարկելով նաև նրանց համար, որոնց դուր չի գալիս infox տերմինը: Օրինակ՝ nouvelle fausse, fausse nouvelle և information fausse. բոլորը մոտավորապես ունեն նույն նշանակությունը՝ «կեղծ լուրեր»:







































