Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկրի առողջապահության ոլորտում օգնելու նպատակով օտարերկրացիների է հրավիրել:
Ռուհանին այս հայտարարությունն արել է նախօրեին՝ Թեհրանի 19-րդ միջազգային փառատոնի ժամանակ: «Պատվաստանյութերի ներկրումը ներկա պահին կառավարության համար խնդիր է ներկայացնում»,- ասել է նա:
Երկրի ղեկավարի խոսքերով՝ Իրանի կառավարությունն անհապաղ միջոցներ է ձեռնարկել երկրում դեղամիջոցների պակասը լրացնելու համար:










































