Քանյե Վեսթն ու նրա հայրը՝ Ռեյը, ճաշել են տապակած բզեզներով։ Այդպիսով տղամարդիկ տոնել են Ռեյի հաղթանակը՝ շագանակագեղձի քաղցկեղի նկատմամբ։ Արտասովոր խորտիկների լուսանկարով ռեփ երաժիշտը կիսվել է Instagram-ի իր էջում։

«Հայրս ու ես պատրաստվում ենք ուտել բզեզների այս ափսեն, որպեսզի տոնենք քաղցկեղի նկատմամբ նրա հաղթանակը։ Այլևս ոչ մի վախ»։

Հիշեցնենք, որ այս ամռանը Ռեյ Վեսթի մոտ շագանակագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել։ Քանյե Վեսթը անորոշ ժամանակով թողել էր բոլոր գործերը, որպեսզի բուժման ընթացքում լիներ հոր կողքին։ Բարեբախտաբար, բժիշկները տղամարդուն առողջանալու մեծ շանսեր էին տվել և չեն սխալվել. բուժումը հաջող է անցել։







































