ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հորից՝ Ֆրեդ Թրամփից անօրինական ճանապարհով ժառանգություն է ստացել,– գրում է The New York Times-ը։
Պարբերականում մասնավորապես նշել են, որ երկրի նախագահն առնվազն 413 միլիոն դոլար է ստացել՝ հարկերից խուսափելու ճանապարհով, երբ Թրամփը մասնակցել է 1990-ականների հարկային սխեմաներին, «որոնց թվում նաև ուղղակի խարդախության դեպքեր են եղել»։
Ինչպես նշում է պարբերականը՝ նախագահը նաև կեղծ ֆիրմա է ստեղծել, որի միջոցով ծնողներից ստացած միլիոնավոր դոլարներ է փոխանցել, ինչպես նաև օգնել է հորը ոչ օրինաչափ կերպով միլիոնավոր դոլարներ դուրս գրել հարկադրումից։







































