Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Սիրիայի հարցում Անկարայի նպատակն է լուծումներ գտնել Ռուսաստանի հետ և քննարկումներ անցկացնել միջազգային կոալիցիոն ուժերի ներգրավմամբ՝ գրում է mk-turkey.ru-ն:
«Ամենայն հավանականությամբ այս կամ հաջորդ ամսվա ընթացքում մենք Ստամբուլում քառակողմ (Թուրքիա, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիա, Ֆրանսիա) գագաթաժողով կանցկացնենք Սիրիայի հարցով: Եվ այս հանդիպմանը զուգահեռ մեր նպատակն է նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև բանակցությունները անցկացնել կոալիցիոն ուժերի ներգրավմամբ`որոշելու մեր հաջորդ քայլերը»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ խնդրի քննարկան ժամանակ հաշվի կառնվեն միայն այն կողմերի առաջարկությունները, ովքեր անմիջականորեն ներկա կգտնվեն բանակցությունների սեղանի շուրջ։







































