Միսիսիպիի նահանգապետ Ֆիլ Բրայանթը վերադարձրել է երեսուն տարի առաջ կորած իր ամուսնության մատանին։ Կորած իրը գտնելուն նրան օգնել է տեղի բնակիչ Ջեֆ Մահերը։ Վերջինս իր տուն է տարել նահանգապետի հին բազմոցը՝ տեղեկացնում է Fox News-ը։

Այդ բազմոցը նահանգապետը դեռ 1989թ․ տվել էր իր զարմուհուն։ Հենց նույն տարում կորել էր նրա ամուսնական մատանին, որի վրա փորագրված են եղել ամուսինների անունների առաջին տառերը և հարսանիքի ամսաթիվը։ Բրայանթը լուսանկարվել է մատանին գտած Մահերի հետ և լուսանկարը հրապարակել է սոցցանցում։








































