Երբ արհեստավոր մեխանիկի ձեռքում հայտնվում է լավ մոտոցիկլետ, պետք է սպասել գլուխգործոցի: Օրինակ՝ ինչպիսին է արթ-դեկո ոճով բայքը, որը ստեղծվել է 1930 թ.՝ K.J Henderson մոդելի հիման վրա` հաղորդում է style.rbc.ru-ն:
Այս երկանիվ հրաշքի գյուտը պատկանում է ոմն Ֆրենկ Ուեսթֆոլին՝ ԱՄՆ-ից: Նա մեծ գումար և ժամանակ է ծախսել K.J Henderson-ին շքեղ տեսք պարգևելու համար:
Ի սկզբանե մոդելը եղել է երկգույն, սական Ֆրենկն այն ամբողջությամբ սև է ներկել: Ռետրո-մոտոցիկլետ ունի 4 ցիլինդրանոց շարժիչ և միակն է իր տեսակով:
Բայքն առաջին անգամ ցուցադրվել է 2010 թ.՝ Rhinebeck Grand National Meet անտիկվար մոտոցիկլետների ցուցահանդեսում:







































