Մալայզիայի 93-ամյա վարչապետ Մահաթհիր Մոհամադը Լոնդոնում իր համաքաղաքացիների հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ երկրում կենսաթոշակային տարիքը կբարձրացնեն մինչև 95 տարեկանը, փոխանցում է The Star-ը:
«Այժմ Մալայզիայում կենսաթոշակի անցնելու տարիքը 95-ն է: Հույս ունեմ՝ կհասնեմ իմ թոշակին»,-ասել է Մալայզիայի վարչապետը:
Նշվում է, որ ներկաները ծիծաղել են վարչապետի խոսքերից հետո: Մալայզիայում կենսաթոշակային տարիքը 60-ն է:







































