Ամերիկացի բոդիբիլդեր Փոլ Բաշին ձերբակալվել է Միչիգան նահանգի Մակոմբի ոստիկանության աշխատակիցների կողմից` ընկերուհու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղդրանքով: Խոսքը 22-ամյա Քրիստինա Փերիի մասին է, ում Բաշին շուրջ 40 րոպե ծեծել է և նույնիսկ հայտնվել վարձավկալած տան վրա տեղադրված տեսախցիկի տեսագրության մեջ՝ տեղեկացնում է 24news.com.ua-ը:
35-ամյա բոդիբիլդերը Քրիստինային շուրջ 100 հարված է հասցրել տարբեր առարկաներով, մի քանի անգամ նրան հարվածել է դանակով, հետո սկսել է մոմեր նետել նրա վրա, ինչպես նաև ինտերիերի բազմաթիվ այլ իրեր: Վիրավոր աղջկան իր տան պատշգամբում հայտնաբերել են մոտակայքում ապրող մարդիկ: Նրանք ոստիկանություն են կանչել: Փերին ծանր վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հաստատություն և նույնիսկ մի քանի օր գտնվել է կոմայի մեջ:
Իր հերթին, Փոլ Բաշին ձերբակալվել է ոստիկանության կողմից և բանտ է ուղարկվել: Ինչպես նաև նա բժշկական հետազոտություն է անցել, որի արդյունքները ցույց են տվել, որ մարզիկի արյան մեջ կան ամֆետամինի, կոկայինի, մարիխուանայի, էքստազի, ինչպես նաև աճի հորմոն պարունակող ցզինտրոպինի հետքեր: Ուստի այժմ կասկածի տակ է ոչ միայն մարզիկի ճակատագիրը, այլև նրա մասնագիտական կարիերան:









































