Իտալական San Marco ռազմական նավը երեկ՝ օրվա երկրորդ կեսին, օգնության է հասել Լամպեդուզա կղզուց 150 կմ հարավ գտնվող նավին, որը տեղափոխել է մոտ 200 ներգաղթյալների, այդ թվում նաև՝ կանանց և երեխաների՝ հայտնում են Իտալիայի ռազմածովային ուժերը:
Ձմեռն ու ծովային վատ եղանակը չեն խանգարում Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի ներգաղթյալներին՝ հասնելու Իտալիայի ափեր: Իտալիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ նոր տարվա միայն առաջին 10 օրերին 1050 ներգաղթյալներ են մուտք գործել երկիր, և ՆԳՆ-ն հնարավորություններ է փնտրում՝ ընդլայնելու նրանց տեղավորման կառույցները՝ հայտնում է «Ինտերֆաքսը»:









































