Thursday, 02 07 2026
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք

Մինսկի խմբի ուղերձում թաքնված հարց կա․ անխուսափելի պատերազմի դեպքում Հայաստանը պետք է պատրաստ լինի նախահարձակման

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 25-27-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակերում առանձին-առանձին և համատեղ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Նախարարները բանակցել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ:
ԵԱՀԿ Մինսկի խումբը իր վերաբերմունքն արտահայտել է որոշակի տեքստով՝ հանդես գալով հայտարարությամբ:

Համանախագահները խոր ափսոսանք են հայտնել շարունակվող և անտեղի մահվան դեպքերի առնչությամբ: Նրանք զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողականորեն մասնակցել դրական միջավայրի հաստատմանը և խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին «Հայկական շահ» գիտավերլուծական կենտրոնի փոխնախագահ Ռոբերտ Ղևոնդյանը, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը և Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը:

Ռ.Ղևոնդյանի դիտարկմամբ՝ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների հնչեցրած տեքստն այս անգամ փոքր-ինչ ավելի լավատեսական ուղղորդվածություն ունի, քանի որ հայկական կողմից սահմանին արդեն տեսան համարժեք պատասխան և ոչ թե նախորդ անգամների նման միայն դիմումներ և խաղաղության կոչեր: «Այս ուղերձում թաքնված հարց կա՝ ուղղված Հայաստանին՝ կապված վարչապետի այն խոսքի հետ, որ Հայաստանը ստիպված է եղել մարդկային կորուստներ պատճառել Ադրբեջանին: Մինսկի խմբի ուղերձում շեշտվում է այն, որ Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են հանարժեք իրավիճակում և Ադրբեջանի ցանկացած ոտնձգությանը կարող է հետևել Հայաստանի ոտնձգությունը»:

Տ. Հայրապետյանի դիտարկմամբ՝ Ն.Փաշինյանն իր քաղաքական գծով ձգտում է նրան, որ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ. «Փաշինյանը ղարաբաղյան հարցը տանում է դեպի ակունքներ, իսկ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել է հարցը տարածքային վեճի մակարդակի հասցնել, սակայն ժողովրդի կենսական գոյության խնդրի մասին է խոսքը»:
Տ. Հայրապետյանի կարծիքով՝ Փաշինյանը փակուղի է մտցնում Բաքվի վարչակարգին:

«Ես չեմ կարծում, թե Հայաստանը պետք է համարվի թույլ կողմ,- նշեց Հ. Միքայելյանը: – Մենք պետք է հարցնենք, թե Ադրբեջանն ինչ կառաջարկի, եթե Ադրբեջանը որևէ առաջարկ չունի, ապա մենք որևէ փոխզիջումային տարբերակ չունենք»:

«Անխուսափելի պատերազմի դեպքում Հայաստանը պետք է պատրաստ լինի նախահարձակվելուն»,- ընդգծեց Ղևոնդյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում