Ամերիկացի շեֆ-խոհարար Դևիդ Ջորջ Գորդոնը գրել է աշխարհում առաջին բաղադրատոմսերի գիրքը, որը ամբողջովին նվիրված է միջատներից պատրաստված ուտեստներին: Այն կոչվում է Eat-a-Bug Cookbook և հիմնված է հեղինակի անձնական փորձի վրա, ով սկսել է միջատներից ուտեստներ պատրաստել 17 տարի առաջ:
Հիմա Դևիդ Գորդոնը ամեն օր պատրաստում և ուտում է միջատների և հյուրասիրում է ընկերներին: Իր 63 տարեկանում նա շատ լավ ինքնազգացողություն ունի և սիրում է նոր բաղադրատոմսեր ստեղծել: Գորդոնի ամենասիրելի ուտեստը տերմիտներով ռագուն է, ինչպես նաև մրջյուններով ու մեղուներով աղցանը, ֆրի-որդերը, ծղրիդներով մածուկը:
Բացի բաղադրատոմսերից՝ գիրքը տեղեկություններ է պարունակում միջատների օգտակար ու բուժիչ հատկությունների մասին:







































