Վենետիկի քաղաքային խորհուրդը նախատեսում է արգելել 19:00-ից հետո քաղաքում ալկոհոլային խմիչքների օգտագործումը։ Այս մասին հաղորդում է Express պարբերականը։
Արգելքը հնարավոր է մտցվի արդեն հոկտեմբերի վերջից։ Կանոնները տարածվելու են նրանց վրա, ովքեր քաղաքում ման են գալիս ոչ սթափ վիճակում՝ պայուսակում էլ երեք շիշ գարեջուր։ Ոստիկանության աշխատակիցները կարող են բռնագրավել ալկոհոլը ոչ սթափ քաղաքացիների մոտից և նույնիսկ տուգանել՝ օրենքը խախտելու համար։
Այսպիսով տեղի իշխանությունները ցանկանում են կրճատել փողոցներում հարբած զբոսաշրջիկների քանակությունը։









































