Queen խմբի անդամ Բրայան Մեյը հրապարակել է աշխարհի մեծագույն ռոք խմբերից մեկի նախկինում անհայտ լուսանկարները։ Այդ մասին գրում է life.ru-ն։

Լինելով կիթառահար, Բրայանը տարված էր լուսանկարչությամբ և համերգային շրջագայությունների ժամանակ մշտապես իր հետ տանում էր տեսախցիկը, նկարահանելով այն ամենը, ինչ կատարվում է խմբի հետ կուլիսներում։

Լուսանկարները ներկայացնելիս Բրայանը պատմել է, թե ինչ պատմությամբ է պայմանավորված դրանցից յուրաքանչյուրը, ինչպես են դրանք արվել, ինչ կատակներով են ուղեկցվել։ Այդ բոլոր նյութերի հիման վրա կնկարահանվի ֆիլմ, որն առաջին անգամ կցուցադրվի հոկտեմբերին։ Իսկ Մեյի լուսանկարները կհրապարակվեն առանձին գրքով։
















































