Իր 20-ամյակի պատվին Google-ը շրջայց է իրականացրել Կալիֆորնիայի մի ավտոտնակով, որտեղ սկսվել է ընկերության պատմությունը։ Կազմակերպության առաջին շտաբ-գրասենյակը կարելի է դիտել Google-քարտեզների միջոցով։
Ավտոտնակը, որտեղ սկիզբ է դրվել ընկերությանը, տեղակայված է կալիֆորնիական Մենլո Պարկ քաղաքում։ Անշարժ գույքը պատկանել է Սյուզեն Վոդջիսկիին, ով Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի հետ միասին կանգնած է ընկերության ակունքներում։
Google Maps ծրագիրը թույլ է տալիս վիրտուալ կերպով մուտք գործել ավտոտնակ և շրջել այնտեղ։ Ավտոտնակում պահպանվել են 1998 թվականի իրերը՝ հին համակարգիչներ, տախտակներ նշումների համար, գրքեր և Google-ի հիմնադիրների անձնական իրերը։
Google Search celebrates 20 years with Street View tour of 1998 garage office https://t.co/NRu3scmHWE pic.twitter.com/7Js0Cat0cc
— The Verge (@verge) September 27, 2018









































