ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչները դատապարտել են Իրաքի Անբար մարզում «Ալ-Քաիդա»-ի հետ կապված գրոհայինների հարձակումները և իր աջակցությունն է հայտնել Իրաքի անվտանգության ուժերին` հաղորդում է ITAR-TASS-ը:
«Անվտանգության խորհուրդը դատապարտում է «Ալ-Քաիդա»-ի մասնաճյուղ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հարձակումը, որով փորձ է արվում ապակայունացնել երկրում և տարածաշրջանում տիրող դրությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Իրաքի անվտանգության ուժերը, տեղի ոստիկանությունը և Անբարի ցեղերը խիզախություն են ցուցաբերում` պայքարելով խմբավորման գրոհայինների դեմ:
ԱԽ անդամները բոլորին, այդ թվում՝ տեղի ցեղերին կոչ են արել ընդլայնել համագործակցությունը բռնության և ահաբեկչության դեմ պայքարում և ընդգծել են ազգային երկխոսության և միասնականության կարևորությունը:







































